Սկիզբը՝ այստեղ
Սուտ խոստումներ տալով հանդերձ՝ Հովսեփ Արղությանը, որ ռուսաց արխիվներում հիշատակվում է որպես Արգուտինսկի, չէր մոռանում, որ աչքադրած տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը, այնուամենայնիվ, նեցուկ պիտի ունենա, և այդ նեցուկը կարող էր լինել կաթողիկոսական աթոռին...
1799 թվականի դեկտեմբերի 28-ին Էջմիածնում վախճանված ծեր ու հիվանդ Ղուկաս կաթողիկոսի հաջորդի ընտրության հարցը դեռևս նրա մահվանից առաջ էր դարձել քննության առարկա:
Կաթողիկոսական գահի ամենահավանական թեկնածուներից էր Հովսեփ արքեպիսկոպոս...