«Ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ» (Եղիշէ)

Հայ ինքնության կորստի վտանգի առջև

Աշոտ Մելքոնյան
ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս
Աշոտ Մելքոնյան
ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս

«Ինձ վախեցնում է այն հանգամանքը, որ մեր կրթական համակարգում բազմաթիվ խնդիրներ ունենալու պարագայում հանկարծ կացինն իջավ հենց հայագիտական առարկաների վրա»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը:

«Այդ ինչպե՞ս է լինում, որ Ռուսաստանի քաղաքացի լինելու համար պետք է անպայման ռուսերեն իմանաս և Ռուսաստանի պատմություն հանձնես… Թող հանեն, ինչո՞ւ են պարտադրում, իսկ Վրաստանի քաղաքացիություն ստանալու դեպքում պետք է իմանաս և՛ վրացերեն, և՛ Վրաստանի պատմություն»,- մտահոգված հարցնում է ակադեմիկոսը՝ հավաստիացնելով, որ բոլորովին արդարացված չէ Հայաստանի բուհական ծրագրերից «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմության հիմնահարցեր» առարկաների «պարտադիր» բաղադրիչը հանելը:

Բանախոսի պնդմամբ՝ հիմա էլ խոսվում է այն մասին, որ, փաստորեն, համապատասխան նախագծով նախատեսվում է Գիտությունների ազգային ակադեմիայի վերացումը. «Թե ակադեմիան ի՞նչ կարգավիճակ է ունենալու, ի՞նչ նպատակներ ունի, շրջանառվող նոր օրենքի նախագծով ոչ մի բան պարզ չէ: Այսինքն՝ եթե բարձր մակարդակով խոսվում է, որ այն տարվելու է դեպի բուհեր, նշանակում է՝ Գիտությունների ակադեմիան, որը հիմնադրել են Հովսեփ Օրբելին, Վիկտոր Համբարձումյանը, Մանուկ Աբեղյանը, Ավետիք Իսահակյանը և ուրիշներ, գրչի մեկ հարվածով պիտի վերանա և ամերիկյան համալսարանների օրինակով մենք պիտի գնանք դառնանք, տվյալ դեպքում, Պատմության ֆակուլտետի ինչ-որ գիտական հաստատություն»

Անդրադառնալով ԵՊՀ ուսանողների պահանջներին՝ Աշոտ Մելքոնյանը նշեց, որ ազգային կրթության հետ կապված նրանք լուրջ խնդիրներ և վտանգ են տեսնում: Պետք է սեղանի շուրջ նստել և հասկանալ խնդրո առարկան՝ ներգրավելով նաև մտավորականներին։ Բանախոսն անդրադարձավ նաև այս թեմայով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի քանի քննարկվող շեշտադրումներին, կրթական համակարգում առկա մի շարք այլ հարցերին, ինչպես նաև հետհեղափոխական Հայաստանում առաջ եկած անհանգստացնող հասարակական երևույթներին:

«Հիմա այնպիսի մի իրավիճակում ենք ապրում, որ անզգույշ մի խոսքը կարող է սարսափելի վնասներ պատճառել, ավերածություններ անել: Դրա համար խոսքերն ընտրելուց էլ պետք է զուսպ լինենք և փորձենք հասկանալ մեկս մյուսին: Եվ ամենագետի կեցվածքով, անսխալականության բարդույթով ոչ մեկս հասարակության մեջ հանդես չգանք: Ամենասարսափելի բանը սա է»,- իր խոսքը եզրափակելով՝ ասաց Աշոտ Մելքոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

24TV-ի հյուրն է ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը

Աղբյուրը՝ 24news.am

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր մեկնաբանութիւնը։
Խնդրում ենք այստեղ մուտքագրել Ձեր անունը։

Նոր հոդվածներ

Բանակը հասարակության հայելին է

Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած 2019 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ...

Եկեղեցու ղողանջները

Զանգի գյուտն արվել է դեռևս 4-րդ դարում Իտալիայի Նոլա քաղաքում: Բուն Հայաստանում առաջին անգամ Սբ. Հովհան Մանդակունի...

Աղօթքի մասին

«Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը»…Առակ. ԺԵ. 29 Աղօթքը...

Կոմիտաս` Էջմիածնի հալածված միաբանը

...Մայր Աթոռ Էջմիածնի միաբանությունում Կոմիտասի շուրջ խեղդիչ մթնոլորտն ավելի ծանրացավ, երբ վախճանվեց Խրիմյան Հայրիկը։

Շատ ընթերցուած

Մեր ազգային դժբախտությունը

«Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ եղիր»…Ժողովրդական առած

Քրիստոսի միաւորութեան մասին

«Եւ Բանն մարմին եղեւ եւ բնակեաց ի մեզ»…Յովհ. Ա 14

Բանակը հասարակության հայելին է

Հայոց բանակի, նրանում եղած խոտելի երևույթների և համընդհանուր պատասխանատվության մասին

Յարակից նիւթեր